«Բարսելոնայի» պաշտպանը չի ցանկանում վերադառնալ ակումբ

Պաշտպան Սամուել Ումտիտին չի պատրաստվում ամռանը վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը:

Նա այժմ վարձավճարով հանդես է գալիս «Լեչեում»: 29-ամյա ֆրանսիացին հաջորդ ամառ նոր ակումբ է տեղափոխվելու:

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, սակայն կատալոնացիները նույնպես պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից։ Transfermarkt-ը խաղացողի արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։

Ընթաացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 5 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում։