Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է թիմի՝ Կատարում կայանալիք Աշխարհի 2022թ առաջնությունում հանդես գալու հնարավորությունները։
«Մենք պետք է առաջինը հավատանք մեր հավաքականի հաղթանակին այս ԱԱ-ում, դժվար է լինելու, բայց ոչ անհնարին։ Մենք այս առաջնությունում լավագույնը թիմը ունենք», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը։
Նշենք, որ Պորտուգալիան ԱԱ-2022-ում առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին, Գանայի հետ: