Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել ֆրանսիական ակումբում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն, ՊՍԺ-ն միշտ ցանկացել է ձեռք բերել Ռոնալդուին, սակայն ակումբի նոր սպորտային տնօրեն՝ Լուիշ Կամպոսն ուզում էր երիտասարդացնել թիմի կազմը։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը ԱԱ-2022-ի ավարտից հետո կխզի պայմանագիրը պորտուգալացի հարձակվողի հետ։