«Ինտերը» բանակցում է թիմի պաշտպանի հետ

«Ինտերը» պլանավորում է մոտ ժամանակներս երկարաձգել պայմանագիրը պաշտպան Մատեո Դարմիանի հետ, գրում է La Gazzetta dello Sport-ը։

Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։

Աղբյուրի համաձայն՝ մոտ ժամանակներս կողմերը կսկսեն բանակցությունները թիմում ֆուտբոլիստի ապագայի շուրջ։

32-ամյա իտալացին ակումբ է տեղափոխվել 2020 թվականի աշնանը։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։

Նախկինում նա հանդես է եկել նաև «Մանչեսթեր Յունայթեդում», «Միլանում», «Պալերմոյում», «Տորինոյում» և Իտալիայի հավաքականում։