Իսպանիայի հավաքականը ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին խաղին կմոտենա լուրջ կորուստներով, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի ֆուտբոլիստներից յոթը մրսել են օդորակիչների օգտագործման պատճառով։
Հիվանդների թվում է կենտրոնական հարձակվող Ալվարո Մորատան, ով չի կարողացել ավարտել թիմի վերջին մարզումը։
Նոյեմբերի 23-ին Իսպանիայի հավաքականը Մունդիալի անդրանիկ տուրում կխաղա Կոստա Ռիկայի հետ։