Պորտուգալիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Կատարում մեկնարկած ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղից առաջ մոտիվացիոն գրառում է հրապարակել.
«Մեծ էներգիա, հիանալի զգացողություններ, լիարժեք նվիրում ու կենտրոնացվածություն, հավատ ու կամք: Որտեղ էլ լինենք՝ ընդմիշտ Պորտուգալիա»,- գրել է 37-ամյա ֆուտբոլիստը:
Պորտուգալիա – Գանա խաղը կկայանա նոյեմբերի 24-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Այս թիմերի հետ H խմբում են ընդգրկված նաև Հարավային Կորեայի և Ուրուգվայի հավաքականները: