Մարկո Արնաուտովիչը հաստատել է, որ այս ամառ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը հաստատել է, որ այս ամառ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

««Մանչեսթեր Յունայթեդը» մի քանի անգամ փորձել է ձեռք բերել ինձ։ Իտալիայում մնալու որոշումը դժվար էր, քանի որ ընտանիքս ցանկանում էր վերադառնալ Անգլիա:

Ինձ համար պարզ է, որ «կարմիր սատանաները» մնում են տիեզերքի բարձունքում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ը: