Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Իսպանիա

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Calciomercatoweb-ը։

«Արքայական» ակումբի ղեկավարությունը պատրաստ է Վլահովիչի դիմաց առաջարկել իր ֆուտբոլիստներից մեկին։

Աղբյուրի համաձայն, Էդեն Ազարը և Էդուարդո Կամավինգան կարող են միանալ «Յուվենտուսին»:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: