«Բարսելոնայի» պաշտպան Էկտոր Բելերինը կարող է տեղափոխվել Իտալիա

«Նապոլիի» ղեկավարությունը պլանավորում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի պաշտպանության աջ եզրը, հայտնում է Calciomercato-ը:

Աղբյուրի համաձայն, կատալոնական «Բարսելոնայի» եզրային պաշտպան Էկտոր Բելերինը հայտնվել է «նեապոլցիների» ուշադրության կենտրոնում։

Նշենք, որ ֆուտբոլիստի ներկային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: