ԱԱ-2022. Բենզեման կարող է բաց թողնել Ավստրալիայի հավաքականի դեմ խաղը

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել Ավստրալիայի թիմի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպումը:

Get French Football News-ի հավաստմամբ՝ Կարիմը մարզվում է թիմից առանձին: 34-ամյա ֆուտբոլիստը դեռևս լիովին չի ապաքինվել ազդրի վնասվածքից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում: