«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Ֆրենկի դե Յոնգի և Ջուդ Բելինգհեմի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգի և Ջուդ Բելինգհեմի ծառայություններով, հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն, Ֆրենկի դե Յոնգը ում «Մանչեսթեր Յունայթեդը» փորձում էր ձեռք բերել ամբողջ ամառ, շարունակում է մնալ անգլիական ակումբի տրանսֆերային նպատակը։ Բացի այդ, հաջորդ ամառ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է մասնակցել «Բորուսիայի» կիսապաշտպանի համար պայքարին։

Հիշեցնենք, որ այս ամառ «ՄանչեսթերՅունայթեդը» պայմանավորվել էր «Բարսելոնայի» հետ Դե Յոնգի համար գործարքի պարամետրերի շուրջ, սակայն տրանսֆերը չկայացավ, քանի որ խաղացողը չէր ցանկանում փոխել ակումբը։