Կոսովո – Հայաստան հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը

Կոսովո – Հայաստան հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էլդորյան Համիտին (Ալբանիա)։ Մրցավարի օգնականներն են Ռիդիգեր Չոկայը (Ալբանիա) և Ռեյդի Ավդոն (Ալբանիա), 4-րդ պաշտոնյան է Գրամոս Շալան (Կոսովո)։

Նշենք, որ Կոսովո – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին` ժամը 21։00-ին։