Ֆրանկ Կեսյեն ձմռանը կարող է տեղափոխվել Անգլիա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի համաձայն, «Ֆուլհեմը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: Անգլիական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է 25-ամյա կոտդիվուարցու համար վճարել 22 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Կեսյեն անցկացրել է 13 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։