Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել Գերմանիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վիճահարույց հարցազրույցից հետո ուղիներ է փնտրում ակումբից հեռանալու համար, հայտնում է Dail Mail-ը:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն:

Ֆուտբոլիստը և նրա գործակալ Ժորժե Մենդեշը նախնական բանակցություններ են վարել Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու շուրջ։

Գերմանական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ, քանի, որ վստահ չեն, թե Էրիկ Շուպո-Մոտինգը կշարունակի գոլեր խփել ողջ մրցաշրջանի ընթացքում: