Լուչիանո Սպալետտին բանակցում է «Նապոլիի» հետ

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում, ներկայումս բանակցություններ են ընթանում 63-ամյա մարզչի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։

Այժմ, «Նապոլին» 41 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։