Բելգիայի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստը կարող է չմասնակցել ԱԱ -2022 -ին

Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասնակցությունը Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությանը դեռ հարցականի տակ է։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Բելգիացին դեռ չի ապաքինվել վնասվածքից, ինչի պատճառով նա չի մարզվում մնացած թիմակիցների հետ, այլ միայն բուժում է անցնում ու մարզվում մարզասրահում։

Երեկ նոր հետազոտություններ պետք է անցկացվեին, սակայն այժմ դրանք կհետաձգվեն, քանի որ Լուկակուն թիմի հետ մեկնելու է Քուվեյթում կայանալիք ուսումնամարզական հավաքին։