Ջամալ Մուսիալան ռեկորդ է սահմանել

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայի նախորդ տուրի «Շալկեի» դեմ խաղում (2:0):

Այսպիսով՝ Մուսիալան դարձավ «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում Բունդեսլիգայի հիմնադրումից ի վեր 100 հանդիպում անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը , ըստ Opta-ի: Ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել 19 տարեկան 259 օրականում։

Ընդհանուր առմամբ, Մուսիալան բոլոր մրցաշարերում ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» 22 խաղում խփել է 12 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։