Ջուզեպպե Մարոտտա. «Մեծ չեմպիոնների համար դժվար է համակերպվել այն փաստի հետ, որ նրանք մոտենում են կարիերայի ավարտին»

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սկանդալային հարցազրույցի մասին, որում պորտուգալացի հարձակվողը կոշտ քննադատության է ենթարկում անգլիական ակումբին։

«Կարծում եմ, որ այս հարցազրույցը ֆուտբոլի հանդեպ նրա կրքոտ սիրո արտացոլումն է: Նրա համար այս սպորտաձևն ամեն ինչ է։

Դժվար է անկում ապրել, հատկապես ֆիզիկական, քանի որ նա արդեն 37 տարեկան է, ուստի պետք է շատ ավելի ջանք գործադրի:

Մեծ չեմպիոնների համար դժվար է համակերպվել այն փաստի հետ, որ նրանք մոտենում են իրենց կարիերայի ավարտին:

Մարդկային տեսանկյունից ես դա հասկանում եմ։»,- ասել է Մարոտտան Radio Anch’io Lo Sport-ին տված հարցազրույցում: