«Արսենալը» կպայքարի «Ինտերի» ֆուտբոլիստի համար

«Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն կարող է կարիերան շարունակել «Արսենալի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «ներաձուրիները» պատրաստ են ֆուտբոլիստին բաց թողնել 20 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց։

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 42 հանդիպման։

Պաշտպանը դարձել է երկու գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։