Վիկտոր Օսիմհեն. «Մենք հրաշալի թիմ ունենք»

«Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է Իտալիայի առաջնությունում «Ուդինեզեի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (3:2):

«Մրցակիցը մեզ շատ դժվարություններ պատճառեց։ «Ուդինեզեն» շատ լավ թիմ է։ Բայց մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ ուժեղ թիմ ունենք, մեզ հաղթելը հեշտ չէ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: