«Բարսելոնան» ցանկանում է գնել «Ժիրոնայի» կիսապաշտպանին

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Ժիրոնայի» կիսապաշտպան Ալես Գարսիա Սերանոյի ծառայություններով, հայտնում է El Chiringuito TV-ն։

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբի ղեկավարները հետաքրքրված են 25-ամյա ֆուտբոլիստով, որպես Սերխիո Բուսկետսի հնարավոր փոխարինող:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Ժիրոնայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում և կատարել երեք գոլային փոխանցում: