Ռիս Ջեյմսը, գուցե տեղափոխվի Լա Լիգա

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Մադրիդցիները նրա տրանսֆերի դիմաց պատրաստ են 60 միլիոն եվրո վճարել:

Այնուամենայնիվ գործարքի կայացումը քիչ հավանական է, քանի որ 22-ամյա Ջեյմսը անգլիական ակումբի սան է և վերջերս է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։

Ջեյմսի և «Չելսիի» միջև պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Transfermarkt-ը անգլիացի ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 55 մլն եվրո: