Ժորդի Ալբան խոսել է իր ապագայի մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է այն լուրերը, թե շուտով կարող է հեռանալ կատալոնական ակումբից։

Mundo Deportivo-ն ավելի վաղ հայտնել էր, որ 33-ամյա վետերանը, ամենայն հավանականությամբ, կվաճառվի հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Ես երբեք առաջարկ չեմ ստացել «Ինտերից» կամ որևէ այլ ակումբից: Միշտ ցանկացել եմ խաղալ «Բարսելոնայում». Ցանկանում եմ մնալ և ավարտել կարիերաս այստեղ։

Բայց ես կարող եմ հեռանալ ակումբից այն օրը, երբ կհամարեմ, որ այլևս չունեմ այն ​​որակները, որոնք պետք են այս թիմին»,- Ալբային իր Twitter-ում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։