«Բարսելոնան» գտել է Ժերար Պիկեի փոխարինողին

«Բարսելոնան» ձմռանը բանակցություններ կսկսի «Վիլյառեալի» հետ իսպանական ակումբի պաշտպան Պաու Տորեսի հնարավոր տեղափոխության շուրջ:

Կատալոնական ակումբի ղեկավարները դեռևս կարծում են, որ ակումբը դեռևս պետք է ուժեղացի պաշտպանությունը կապված Ժերար Պիկեի կարիերան ավարտելու որոշման հետ:

Ինչպես հայտնում է Eurosport-ը, «Վիլյառեալը» ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 50 միլիոն եվրո, իսկ «Բարսելոնան»  պատրաստ է առաջարկել 40-45 միլիոն եվրո: