Եվրոպական գրանդ ակումբները կպայքարեն ՊՍՎ-ի առաջատարի համար

ՊՍՎ-ն հրաժարագին է սահմանել հարձակվող Կոդի Գակպոյի տրանսֆերի համար, ում ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»:

Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ հոլանդական ակումբը պատրաստ է դիտարկել 35 միլիոն եվրոյից մինչև 50 մլն եվրո չափով ցանկացած առաջարկ։

Հաղորդվում է, որ 22-ամյա  ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Բարսելոնան» «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»։