Կիրան Թիրնին իսպանական ակումբի թիրախում է

«Արսենալի» պաշտպան Կիրան Թիրնին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է 90min-ը:

24-ամյա շոտլանդացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», հայտնում է աղբյուրը։

Մադրիդյան ակումբը տպավորված է վերջին հանդիպումներում պաշտպանի ցուցադրած խաղով։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։