Մադրիդի «Ռեալի» միագամից երկու ֆուտբոլիստ կարող է տեղափոխվել ԱՊԼ

Հարձակվող Մարիանո Դիասը և պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող են հեռանալ Մադրիդի «Ռեալից»՝ առաջիկա ձմռանը:

Նրանք մոտ են «Վուլվերհեմփթոն» տեղափոխությանը, որը վերջերս գլխավորեց ակումբի նախկին մարզիչ Խոլեն Լոպետեգին, գրում է Estadio Deportivo-ն։

Կողմերի միջև բանակցային գործընթացը կսկսվի հունվարին: Կողմերը դրական են տրամադրված հնարավոր գործարքի կայացման գործում: