Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է թիմի հարձակվող Սադիո Մանեի վնասվածքի մասին։
Նշենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Բրեմենի «Վերդերի» հետ հանդիպման սկզբում և չկարողացավ շարունակել հանդիպումը։
«Սադիոն հարված է ստացել սրունքին: Բավական ցավոտ է եղել։ Պետք է սպասել բուժզննման արդյունքներին, որպեսզի հասկանանք, թե որքանով է վնասվածքի լրջությունը»,- մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: