Չավի. «Նա պարզապես մկանային հոգնածություն ունի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է թիմի պաշտպան Անդրեաս Քրիստենսենի մարզավիճակի մասին, ով փոխարինվել է Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ հանդիպման (1:2) երկրորդ խաղակեսում։

«Ֆուտբոլիստը վնասվածք չունի: Նա պարզապես մկանային հոգնածություն ունի, ֆուտբոլիստը վերջերս է ապաքինվել վնասվածքից»,- մարզչի խոսքերը մեջբերում է MD-ն:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը 8 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում: