Սադիո Մանեն բաց կթողնի Աշխարհի 2022թ. առաջնությունը

«Բավարիայի» և Սենեգալի հարձակվող Սադիո Մանեն բաց կթողնի Աշխարհի 2022թ. առաջնությանը, հայտնում է L’Equipe-ը: 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Վերդերի» դեմ խաղում (6:1):

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը ստացել է վնասվածք աքիլեսյան ջլի հետ կապված։ Հարձակվողը չի կարողանա մասնակցել Աշխարհի 2022թ. առաջնությանը:

Ընթացիկ մրցաշրջանում Սադիո Մանեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: