Արգենտինայի հավաքականը կորուստ ունի ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ

«Թոթենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Սելսոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Վիլյառեալում», բաց կթողնի Աշխարհի 2022թ. առաջնությունը՝ աջ ազդրի վնասվածքի պատճառով, հայտնում է Ole-ն:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը պետք է վիրահատության ենթարկվի մոտ օրերս: Ջովանի Լո Սելսոն պատրաստ է եղել ինքնուրույն վճարել բուժման ծախսերը, իսկ վերականգնման ժամանակահատվածում հրաժարվել ակումբում աշխատավարձից:

Նշենք, որ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: