Ժերար Պիկեն կմասնակցի ակումբի առաջիկա նախագահական ընտրություններին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, ով վերջերս հայտարարեց կարիերան ավարտելու մասին, ծրագրում է մոտ ապագայում դառնալ ակումբի նոր նախագահը, հայտնում է sport.es-ը:

Աղբյուրի համաձայն, Պիկեն արդեն սկսել է թիմ հավաքել ակումբի հաջորդ նախագահական ընտրությունների համար։ Ընտրությունները պետք է անցկացվեն 2025թ.-ին:

«Բարսելոնայի» ներկայիս նախագահը Ժոան Լապորտան է։