Ժերար Պիկեն «Բարսելոնայի» կազմում հակառեկորդ է սահմանել

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր կարիերայի վերջին խաղում կրկնել է կատալոնական ակումբի կազմում ստացած կարմիր քարտերի հակառեկորդը։

35-ամյա իսպանացին հեռացվել է Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում (2:1): Իսպանացի ֆուտբոլիստը խաղը սկսել է պահեստայինների նստարանից և ընդմիջմանը վիճել մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի հետ՝ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հեռացման պատճառով։ Ավելի ուշ մրցավարը վիրավորելու համար հեռացրել է, նաև Պիկեին:

Այս կարմիր քարտը 11-րդն էր 35-ամյա ֆուտբոլիստի կարիերայում։ Նույնքան անգամ հեռացվել է լեգենդար Խրիստո Ստոիչկովը։