ԱԱ-2022․ Հայտնի է Խորվաթիայի հավաքականի հայտացուցակը (լուսանկար)

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը Կատարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանն ընդառաջ։

Դարպասապահներ․ Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ»), Իվիցա Իվուշիչ («Օսիեկ»), Իվո Գրբիչ («Աթլետիկո»)։

Պաշտպաններ․ Դոմագոյ Վիդա (ԱԵԿ), Դեյան Լովրեն («Զենիթ»), Բորնա Բարիշիչ («Գլազգո Ռեյնջերս»), Յոսիպ Յուրանովիչ («Սելթիկ»), Յոշկո Գվարդիոլ («Լայպցիգ»), Բորնա Սոսա («Շտուտգարտ»), Յոսիպ Ստանիշիչ («Բավարիա»), Մարտին Էրլիչ («Սասուոլո»), Յոսիպ Շուտալո («Դինամո Զագրեբ»)։

Կիսապաշտպաններ․ Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Մատեո Կովաչիչ («Չելսի»), Մարցելո Բրոզովիչ («Ինտեր»), Մարիո Պաշալիչ («Ատալանտա»), Նիկոլա Վլաշիչ («Տորինո»), Լովրո Մայեր («Ռեն»), Կրիստիան Յակիչ («Այնտրախտ»), Լուկա Սուչիչ («Զալցբուրգ»)։

Հարձակվողներ․ Իվան Պերիշիչ («Թոթենհեմ»), Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ»), Բրունո Պետկովիչ («Դինամո Զագրեբ»), Միսլավ Օրսիչ («Դինամո Զագրեբ»), Անտե Բուդիմիր («Օսասունա»), Մարկո Լիվիա («Հայդուկ»)։