«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
«Մենք հունվարին չենք պատրաստվում որևէ մեկի հետ պայմանագիր կնքել։ Մենք հրաշալի կազմ ունենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 13 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երկրորդ տեղում է։