Պաոլո Մալդինին պարգևատրվել է

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոկային մենեջեր։

«Ռոսոներիների» մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մալդինիի վաստակը կառավարման ոլորտում պարգևատրվել է Golden Boy 2022 մրցանակաբաշխության ժամանակ։

Մալդինին, ով իր ողջ ֆուտբոլային կարիերան անցկացրել է «Միլանում», վերադարձել է ակումբ 2018 թվականին, երբ նշանակվել է ակումբի զարգացման տնօրեն։

Մեկ տարի անց լեգենդը զբաղեցրեց ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը, որը զբաղեցնում է մինչ օրս։