Բունդեսլիգայի ծագող աստղը վիճել է ծնողների հետ

Դորտմունդի «Բորուսիայի» ծագող աստղ Յուսուֆա Մուկոկոն վիճել է ծնողների հետ:

Տղան ընդամենը 17 տարեկան է սակայն հոգում է ծնողների բոլոր ծախսերը: Երեկ, օրինակ, նա երկու անգամ գրավեց «Բոխումի» դարպասը և պատմության մեջ մտավ որպես Բունդեսլիգայում 10 գոլ հեղինակած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ։

Այնուամենայնիվ, խաղադաշտում գրանցած հաջողությունները ստվերվում են ծնողների հետ ունեցած վատ հարաբերությունների պատճառով։

Յուսուֆան արդեն երկու տարի չի շփվում նրանց հետ։ Տղայի ընտանիքից ոչ մեկը չի աշխատում:

Յուսուֆայի ծնողները լուրջ պարտքեր են կուտակել, իսկ ֆուտբոլիստը այլևս չի ցանկանում ֆինանսավորել նրանց:

Տղան դեռ անչափահաս է, ինչը իրավական խաչընդոտ է ստեղծում նրա գործող պայմանագրի երկարածգման գործում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մուկոկոն վիճել է ընտանիքի հետ, նա կսպասի մինչև նոյեմբեր, երբ կդառնա 18 տարեկան, որպեսզի կարողանա անձամբ երկարաձգել գործող պայմանագիրը: