«Սաութհեմփթոնն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ռալֆ Հասենհյուտլի հետ։
55-ամյա ավստրիացի մասնագետը հեռացվել է թիմի վատ արդյունքների պատճառով, որը մեկնարկային 14 տուրերում վաստակելով ընդամենը 12 միավոր՝ գտնվում է 18-րդ հորիզոնականում։
Հասենհյուտլը «Սաութհեմփթոնը» գլխավորում է 2018 թվականի դեկտեմբերից։