«Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Պորտուգալացու հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆրիդկինը ցանկանում է մարզչին թիմում պահել մինչև 2025 թվականը:
Մոուրինյոն ակումբը գլխավորում է 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ «Ռոման» հաղթել է 2022 թվականի Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկությունում։