«Միլանը» հետաքրքրված է «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստի ծառայություններով: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
«Ռոսոներիները» մտադիր են գնել հարձակվող Բրահիմ Դիասի տրանսֆերը, հնարավոր գործարքը գնահատվում է 22 մլն եվրո։
«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին ցանկանում է քննարկել նաև Էդեն Ազարի տրանսֆերը։
Ենթադրվում է, որ կողմերը կսկսեն բանակցությունները առաջիկա ձմռանը: