Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ամեն կերպ ետ վերադարձնել թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է BBC-ն:
Մեսսիին կարծում է, որ կատալոնական ակումբը դավաճանել է իրեն, երբ 2021 թվականին պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները խափանվել են։
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները հուսահատորեն փորձում են կապեր հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ։
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։