Դիեգո Սիմեոնե. «Սա իմ կյանքի շատ կարևոր մասն է»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատմել է, թե իր համար ինչ է նշանակում լինել մադրիդյան ակումբում։

«Սա իմ կյանքի շատ կարևոր մասն է: Սպորտը միշտ ուղեկցել է ինձ կյանքի ընթացքում՝ լցրել ինձ առաջընթացի ձգտումներով և բազմաթիվ սպորտային նկրտումներով:

Այս ակումբը իմ տունն է ես սիրում եմ ակումբի հետ կապված ամեն ինչ»,- մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն: