Ֆրանսիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ է ռիսկի դիմում բաց թողնել ԱԱ – 2022 -ը

«Լեչեի» պաշտպան Սամուել Ումտիտին չի կարողացել ավարտել Իտալիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ հանդիպումը (1:1):

28-ամյա ֆրանսիացին փոխարինվել է հանդիպման 57-րդ րոպեին։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը, Սամուելը մեջքի վնասվածք է ստացել։

Ավելի վաղ վնասվածքներ էին ստացել ֆրանսիացի ֆուտբոլիստներ Պոլ Պոգբան, Կորենտեն Տոլիսոն, Մայք Մենյանը և Ն’Գոլո Կանտեն:

Նրանք բոլորը՝ ինչպես, նաև Սամուել Ումտիտին կարող են բաց թողնել 2022 թվականի Աշխարհի առաջնությունը։

https://twitter.com/i/status/1588641915993354241