«Բարսելոնան» Բերնարդո Սիլվային ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

«Բարսելոնան» չի հրաժարվում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվային ձեռք բերելու մտքից;

Ինչպես հայտնում է sport.es-ը, կատալոնացիները ակնկալում են գործարքի մեջ ներառել պաշտպան Ժերար Պիկեի հետ պայմանագրի խզումից հետո ստացված միջոցները՝ ավելի քան 50 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Սիլվան «Սիթիի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։