Ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ճանաչվել է Մադրիդի «Ռեալի»՝ հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:
Երկրպագուների քվեարկության արդյունքներով 24-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել բրազիլացի վինգերներ Ռոդրիգո Գոեսից ու Վինիսիուս Ժունիորից, գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսից, գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերից:
Նախորդ ամիս Վալվերդեն «Արքայական» ակումբի կազմում անցկացրել է 8 խաղ, խփել 3 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Ուրուգվայի ազգային հավաքականի կիսապաշտպանը մադրիդյան գրանդի գույները պաշտպանում է 2016 թվականից: