Զլատան Իբրահիմովիչը խոսել է Էրլինգ Հոլանդի և Խոսեպ Գվարդիոլայի մասին

Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի տաղանդը կարող է տուժել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հավակնությունների պատճառով։

Ֆուտբոլիստը գիտի, թե ինչի մասին է խոսում: Ժամանակին ինքը, տեղափոխվելով «Բարսելոնա», տուժեց, քանի որ լավ չէր աշխատում Գվարդիոլայի հետ, որից հետո ստիպված եղավ հեռանալ թիմից։

«Կարո՞ղ է Գվարդիոլան նրան ավելի լավը դարձնել: Ամեն ինչ կախված է մարզչից: Նա թույլ կտա՞, որ նա իրենից կարևորը դառնա, թե՞ ոչ։ Նա ինձ թույլ չտվեց, բայց դա տեղի ունեցավ ոչ միայն ինձ, այլ շատերի հետ,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Canal +-ը։