Հայտնի են Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկած բոլոր ակումբների անունները

Եվրոպա Լիգայի 6-րդ տուրի հանդիպումներից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆ դուրս եկած բոլոր թիմեր անուները։

Խմբերում առաջին տեղերը զբաղեցրել են «Արսենալը» (Անգլիա), «Ֆեներբախչեն» (Թուրքիա), «Բետիսը» (Իսպանիա), «Յունիոն Սեն-Ժիլը» (Բելգիա), «Ռեալ-Սոսյեդադը» (Իսպանիա), «Ֆեյենորդը» (Նիդեռլանդներ), «Ֆրայբուրգը» (Գերմանիա) և «Ֆերենցվարոշը» (Հունգարիա): Այս թիմերը կխաղան 1/8-րդ եզրափակիչում։

Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակիչ դուրս եկան իրենց խմբերում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ ՊՍՎ-ն (Նիդեռլանդներ), «Ռենը» (Ֆրանսիա), «Ռոման» (Իտալիա), «Յունիոնը» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա), «Միդտյուլանդը» (Դանիա), «Նանտը» (Ֆրանսիա) և «Մոնակոն» (Ֆրանսիա),

Նշենք նաև 8 ակումբներ, որոնք Չեմպիոնների Լիգայի խմբերում զբաղեցրել են երրորդ տեղերը՝ «Բարսելոնա» (Իսպանիա), «Սևիլիա» (Իսպանիա), «Բայեր» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Այաքս» (Նիդեռլանդներ), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Շախտյոր» (Ուկրաինա)։