Խավիեր Տեբաս. «Նա միշտ ասում էր, որ իր վերջին ակումբը լինելու է «Բարսելոնան»»

Իսպանական Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը խոսել է Ժերար Պիկեի կարիերայի ավարտի մասին որոշմանը:

«Պիկեն հրաշալի ֆուտբոլիստ է, ցավոք սրտի նա որոշեց հեռանալ ֆուտբոլից: Նա միշտ ասում էր, որ իր վերջին ակումբը լինելու է «Բարսելոնան»: Կկարողանա՞ Պիկեն ստանձնել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը: Այո, և ինչու ոչ»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Marca-ն։