Հայտնի է, թե որ թիմը կգլխավորի Զինեդին Զիդանը

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը` Կատարում կայանալիք 2022թ.-ի Աշխարհի առաջնությունից հետո, որը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։

«Մեկուկես տարի առաջ, երբ Զիդանը հեռացավ «Ռեալից», ես ասացի, որ նա չի մարզելու որևէ ակումբ՝ սպասելով Ֆրանսիայի հավաքականին: Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը Աշխարհի առաջնությունից հետո»,- Twitter-ում գրել է լրագրող Սերխիո Վալենտինը։

Նշենք, որ Աշխարհի 20222թ. առաջնությունը կանցկացվի Կատարում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։