EUROPA LEAGUE. Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Հայտնի է դարձել Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը. Քվեարկության արդյունքներով լավագույնն է ճանաչվել «Մոնակոյի» հարձակվող Կևին Ֆոլանդը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մրցանակին հավակնում էին նաև «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, «Բետիսի» հարձակվող Այտոր Ռուիբալը և «Միդտյուլանդի» կիսապաշտպան Անդերս Դրեյերը։